ՌԴ Բրյանսկի շրջանում ուղղաթիռներ և ինքնաթիռներ են կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 13-ին ՌԴ Բրյանսկի շրջանի Կլինցի քաղաքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, Մի-8 ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները։ Ուղղաթիռի կործանումից հետո հրդեհ է բռնկվել։ Տելեգրամյան Mash ալիքը հրապարակել է ականատեսների կողմից արված կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում ուղղաթիռը։
Ավելի ուշ «Baza» տելեգրամյան ալիքը գրել էր, որ անվտանգության ծառայությունները ստուգում են հերթական կործանված Մի-8 ուղղաթիռի մասին հաղորդումները։ Բացի այդ, տելեգրամյան 112 և «Осторожно, новости» ալիքները հայտնել էին, որ հնարավոր է՝ երկու ուղղաթիռ է կործանվել։ Ըստ լրագրողների՝ երկրորդ ուղղաթիռը կարող էր կործանվել Ստարոդուբ քաղաքում՝ Կլինցիից ոչ հեռու։
Հայտնի է դարձել նաեւ, որ տարածաշրջանում կործանվել է Սու-34 կործանիչ։ Mash տելեգրամյան ալիքը գրել է, որ ինքնաթիռը կործանվել է Իստրովկա գյուղի Ստարոդուբի մոտ։ Հստակեցվել է, որ կործանիչի անձնակազմը զոհվել է։ Տելեգրամյան Readovka ալիքի փոխանցմամբ՝ հրթիռը հարվածել է Սու-34-ին։
«Baza» տելեգրամյան ալիքը հայտնել է նաև մեկ այլ Սու-34 կործանիչի հնարավոր կործանման մասին։ Ըստ 112-րդ ալիքի, իրականում խոսքը Սու-35-ի մասին է։ Հստակեցվել է, որ շտապօգնության ծառայությունները ստուգում են տեղեկությունը։ Ավելի ուշ Mash-ը հրապարակել է ինքնաթիռի կործանման տեսանյութը։