Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը հանձնելու պլանը կարող է կատարվել միայն ու միայն արցախցիների ձեռքով. Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Արցախին ի՞նչ է բերելու Սամվել Բաբայանը․․․
Մայիսի 15-ին Սամվել Բաբայանը մեծ բողոքի հանրահավաք է կազմակերպելու Ստեփանակերտում, ու հասկանալով, թե դա ինչ հետևանքների է բերելու, ես մեծ սարսափ եմ ապրում։ Բացեմ փակագծերը․
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սամվել Բաբայանը շատ ակտիվ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի խմբի հետ, հիմա էլ փաշինյանական ամբողջ քարոզչամեքենան՝ Հ1-ով հանդերձ, լծված է Բաբայանի գովեստին, որ Արցախում նրան բերեն իշխանության։
Սամվել Բաբայանն ինքն է իր բերանով ասել, որ դեմ չէ ադրբեջանցի գործարարների մուտքին Արցախ, որ պետք է Արցախում համագործակցել ադրբեջանցիների հետ՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով ռուս խաղաղապահներից, նույնիսկ ասելով, որ եթե բան չեն անում, թող հեռանան։ Տեսանյութերը կան, կարող եք նայել։
Արցախում դժգոհ են Արայիկ Հարությունյանի կառավարումից, չեն ուզում, որ նա մնա նախագահ, բայց հասարակ Արցախցիները նաև լավ են հասկանում, որ ներքին բախումներ ու անկայունություն չպետք է լինի Արցախում, քանի որ դա շատ արագ կբերի ադրբեջանական զորքի ներխուժման Ստեփանակերտ։ Այդպիսի մի փորձ հնարավոր եղավ կանխել այս տարվա փետրվարին, ու դրա մասին քչերն իմացան։
Այս ամենի համատեքստում Սամվել Բաբայանը՝ բնականաբար Նիկոլի հուշումով և փողերով, փորձում է մարդկանց հանել փողոց, որ հանրային ճնշման միջոցով ստիպեն իշխանությանը՝ իրեն դարձնել պետնախարար կամ գուցե նախագահ։
Իսկ գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում․
Գիտակցաբար թե անգիտակցաբար, Սամվել Բաբայանը դառնում է ամենահարմար միջոցը Նիկոլի ու Ալիևի պայմանավորվածությունն իրականացնելու համար։ Այսինքն՝ Արցախցիների ձեռքով Արցախը հանձնել Ադրբեջանին։
Ինչպե՞ս․․․ կհարցնեք։
1․ Դիցուք, մայիսի 15-ին բազմահազարանոց հանրահավաք եղավ Ստեփանակերտում ընդդեմ Արցախի կառավարության։ Շատ հնարավոր է, նաև կազմակերպված բախումներ լինեն ոստիկանության հետ։ Հենց դա Ադրբեջանի ուզածն է։ Անմիջապես Շուշիից ոստիկանական համազգեստով 2000 զինված մարդկանց կիջեցնի Ստեփանակերտ, որ իբր թե իր քաղաքացիներին պաշտպանեն անջատողական իշխանություններից։ Մնացածը դուք պատկերացրեք։
2․ Դիցուք, մայիսի 15-ի հանրահավաքով Սամվել Բաբայանը դարձավ Արցախի պետնախարար կամ նախագահ։ Հետո՞։ Հետո նա կանի այն, ինչ ավելի վաղ պայմանավորվել են Նիկոլն ու Ալիևը՝ դանդաղ ինտեգրում։ Այսինքն՝
-նախ պետնախարար Սամվել Բաբայանի պահանջով ադրբեջանցիները կբացեն անցակետը, որով Բաբայանի հեղինակությունը կտրուկ կբարձրանա, բայց միաժամանակ կտրուկ 10-15 հազար մարդ կհեռանա Արցախից՝ հասկանալով իրենց գլխի գալիքը։
-հետո պետնախարար Սամվել Բաբայանը կպահանջի ռուս խաղաղապահների հեռացում Արցախից, քանի որ նրանք չեն կարող ապահովել իրենց անվտանգությունը։
-հետո Արցախի հանքերի շահագործման համար պետնախարար Սամվել Բաբայանը թույլտվություն կտա ադրբեջանական ընկերություններին՝ պատճառաբանելով, որ փողը բոլոր դեպքերում Արցախի բյուջե է գալիս (այդ մասին հայտարարել է նաև հեռուստատեսությամբ)։
-հետո Արցախի գազն ու էլեկտրաէներգիան կմատակարարի Ադրբեջանը, ավելի նպատակահարմար կհամարվի ադրբեջանական ապրանքների ներկրումը, քան հայկական։ Պետնախարար Սամվել Բաբայանը նույն Նիկոլի հուշումով կբացատրի, որ խաղաղ համագործակցությունը ավելի լավ է պատերազմից։
-հետո աստիճանաբար, ամիսների ընթացքում Արցախում կշատանան ադրբեջանցիներ, որոնք գործարարի անվան տակ տներ կգնեն Ստեփանակերտում կամ շրջաններում։ Մարդիկ սրանից կմտահոգվեն, իսկ պետնախարար Սամվել Բաբայանը կանվանի խաղաղ համագործակցություն՝ հավասար սկզբունքներով։
-հետո Արցախում ռուս խաղաղապահների մնալու դեմ բողոքի ցույցեր կսկսվեն որոշ հայերի ու մեծ թվով ադրբեջանցիների մասնակցությամբ։ Պետնախարար Սամվել Բաբայանը կհայտարարի, որ «ռուսները խանգարում են հայերի ու ադրբեջանցիների խաղաղ գոյակցությանը»։
-Մինչև 2024-ի կես ռուսները ստիպված կլինեն հեռանալ Արցախից։
-Այդ ընթացքում Արցախում տարբեր պատճառաբանություններով կկալանավորվեն կամ կսպանվեն ազգային սկզբունքային գործիչները, պատերազմների ժամանակ իրականում կռված ու Ադրբեջանին ցավոտ հարվածներ հասցրած հերոսները։
-Ու երբ Ադրբեջանը հասկանա, որ իր պլանավորած խաղաղ գրավման պլանը կատարված է, մեկ գիշերվա ընթացքում հատուկ գործողություն կանի Ստեփանակերտում, կձերբակալի հենց այն մարդկանց, ովքեր գործիք են դարձել Նիկոլի ու Ալիևի պայմանավորվածության համար, ամենայն հավանականությամբ հենց Ստեփանակերտում էլ ադրբեջանցիները կսպանեն Արցախի ազատագրության գործում մեծ դեր կատարած «գլավնիյ կամանդույուշի» Բաբայանին։
-Արցախում մնացած մի քանի հազար հայերը հաշված օրերի ընթացքում իրապես կդառնան ցեղասպանության զոհ, իսկ աշխարհն ընդամենը թամաշա կանի և ափսոսանք կհայտնի։ Հետո աշխարհը կանցնի իր առօրյա գործերին, Նիկոլն ու Ալիևն էլ կշնորհավորեն միմյանց գործարքը փայլուն կատարելու համար։
Սիրելի հայրենակիցներ, սա է Արցախը հանձնելու պլանը, եթե դուք տրվեք անիմաստ քարոզներին։ Տեսեք, թե ովքեր են ակտիվ քարոզում անպայման գնալ Սամվել Բաբայանի բողոքի հանրահավաքին՝ հիմնականում հակառուսական կամ արևմտամետ քարոզիչներ կամ ուղղակի Նիկոլի մանկլավիկներ։
Սիրելի Արցախցիներ, ինչ էլ անելու լինեք, հիշեք, որ Արցախը հանձնելու պլանը կարող է կատարվել միայն ու միայն Արցախցիների ձեռքով։
Պահողն էլ եք դուք, հանձնողն էլ։ Մտածեք։
Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ վերահսկողություն է սահմանել երկու նոր բնակավայրերի նկատմամբԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն ՍուրենյանցԱրցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվելԼեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. ՄիրզոյանՉկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար․ Արթուր ԴավթյանԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներովԷրդողանի այլասերված հումորըՍահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու ԲայրամովինԱդրբեջանը և Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըՀաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափումԻրանը չի ցանկանում միջուկային ռումբ ստեղծել, Ամերիկան մեր մասին ստեր է տարածում. ՓեզեշքիանՔննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարըՍեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթքԱշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը` համարում նորմալ և նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհիԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղա
Ամենադիտված