ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 15 մայիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ընտանիքի համաշխարհային օր, Ռազմական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների համաշխարհային օր, Իրան՝ Պարսկական լեզվի օր, Կորեա՝ Ուսուցչի օր, Պաղեստին՝ Պաղեստինյան գաղթականների օր, Պարագվայ՝ Անկախության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1446-վախճանվել է հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ Թովմա Մեծոպեցին։
1904-ծնվել է Հավայան կղզիների բնանկարներով հայտնի ամերիկացի հայազգի նկարիչ Արամ Մանուկյանը։
1918-թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագած սարի հարավային ու հյուսիսային կողմերով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։։
1949-ծնվել է սիրված կատակերգու դերասան Աշոտ Ղազարյանը։
1963-ծնվել է երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը։
1988- ՀՍՍՀ-ի Արարատի շրջանում տեղի է ունեցել բախում հայերի և ադրբեջանցիների միջև։
-ադրբեջանցիների բազմահազարանոց հակահայկական միտինգներ են տեղի ունեցել Շուշիում, որտեղ խոստացել են հաշվեհարդար տեսնել տեղի հայերի հետ և պահանջել են լիկվիդացնել Ղարաբաղի ինքնավար մարզը։
1998-վախճանվել է հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ Գևորգ Աբգարյանը։
2001- «Գրանդ սանի» լամպերով բեռնավորված առաջին բեռնատարն ուղևորվել է Իրան: Դրան հետևել են ևս մի քանի մեքենաներ, և արտահանվող հայկական լամպերի առաջին 1 մլն խմբաքանակը ամբողջացել է:
2005- Աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ «British Petrolium»-ը սկսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի լցման գործընթացը, 1770 կիլոմետր երկարությամբ նավթամուղը ամբողջությամբ լցնելու համար պահանջվել է ավելի քան 6 ամիս և շուրջ 10 միլիոն բարել նավթ:
2006- Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նոր ռեկտոր է ընտրվել համալասարանի պրոռեկտոր, հանրապետական Արամ Սիմոնյանը:
-Վրաստանի Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայով բեռնված գնացքը Ծալկայից շարժվել է դեպի Ադրբեջան, որի տարածքով անցել է Ռուսաստան:
2008-տեղի է ունեցել ցույց ի պաշտպանություն Թեղուտի անտառների։
2009-տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը:
2013-Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:
2014-«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հիմնադիրները սկսել են իշխանափոխության հասնելու համար ստվերային կառավարություն ձևավորել։
2017-Երևան քաղաքի ավագանու ընտրություններում 71, 25 տոկոսով հաղթել է 2011 թվականից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը:
2018- առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է նախարարություններով՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին։
2022- Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել «Դիմադրություն» շարժման բազմամարդ համազգային հանրահավաք:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1157-ծնվել է Սուզդալի և Կիևի մեծ կոմս, Մոսկվայի հիմնադիր Յուրի Դոլգորուկինը։
1252-Հռոմի պապ Ինեկոնտի 4-րդը բուլլա է հրապարակել, համաձայն որի կարելի է անաստվածության մեջ կասկածվող հերետիկոսներին ենթարկել տանջանքների։
1618-գերմանացի աստղագետ Իոհանն Կեպլերը հայտնագործել է մոլորակների շարժման օրենքը։
1648-ստորագրվել է Վեստֆալյան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է տվել 30-ամյա պատերազմին։
1756-Անգլիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային, սկսվել է 7-ամյա պատերազմը։
1768-Ֆրանսիան իտալական Գենուա քաղաքից գնել է Կորսիկան։
1770-14-ամյա Մարի Անտուանետան ամուսնացել է ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս 16-րդի հետ։
1811-հայտարարվել է Պարագվայի անկախությունը Իսպանիայից։
1875-Կոլումբիայում տևած 45 վայրկյանոց երկարշարժը պատճառ է դարձել 16 000 մարդու զոհվելու։
1891-ծնվել է ռուս գրող և դրամատուրգ Միխաիլ Բուլգակովը։
1905-ԱՄՆ-ի Նևադա նահանգում հիմնադրվել է Լաս-Վեգաս քաղաքը։
1922-Գերմանիան Լեհաստանին է զիջել Վերին Սիլեզիան։
1930-ամերիկուհի Էլլեն Չյորչը դարձել է առաջին ստյուարդեսան։
1935-վախճանվել է ռուս խորհրդային ավանգարդիստ–նկարիչ Կազիմիր Մալևիչը։
1940-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են առաջին նեյլոնային զուգագուլպաները։
1943-պաշտոնապես լուծարվել է Կոմինտեռնը։
1948-ԽՍՀՄ-ը ճանաչել է Իսրայել պետությունը։
1988-սկսվել է խորհրդային բանակի դուրս բերումը Աֆղանստանից։
1990-սկսվել է ղրիմի թաթարների Ղրիմ հայրենադարձության ծրագիրը։
1992-Ադրբեջանում տեղի է ունեցել հեղաշրջում , ընդդիմության ջանքերի շնորհիվ Այազ Մութալիբովը դադարել է լինել երկրի ղեկավարը։
Կ․Խաչիկյան