Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղություն թունելի վերջում. ինչի՞ կհանգեցնեն Փաշինյան-Ալիև բանակցությունները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զարգացրել են աննախադեպ դիվանագիտական ​​ակտիվ գործունեություն: Բանակցությունները նոր թափ են ստացել այն բանից հետո, երբ ապրիլի կեսերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է հրաժարվել Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից։ «Խաղաղությունը հնարավոր է, եթե մեր միջազգային հարաբերություններում, ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար ամրագրենք, որ Հայաստանի համար ճանաչում ենք 29,8 հազար քառ. կմ, ավելի ճիշտ նախկին ՀԽՍՀ տարածքը, որի շրջանակներում մենք անկախություն ենք ձեռք բերել, իսկ մենք տարածքային պահանջներ չունենք ու երբեք չենք ունենա այլ երկրների նկատմամբ»,- ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Սակայն դրան հետևել են մի քանի շփոթեցնող հայտարարություններ։ Փաշինյանը մի կողմից ասել է, որ իրեն սխալ են հասկացել, մյուս կողմից էլ դժգոհել է, որ Բաքուն չի ցանկանում համաձայնության գալ այն ձևակերպման շուրջ, «որը հստակ ցույց կտա, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քառակուսի կմ  տարածքով»։ Ընդ որում բանակցությունների այլ մանրամասները չեն հրապարակվում։ Մի շարք դիտորդներ կարծում են, որ Հայաստանի ղեկավարությունն իրականում պատրաստ չէ փաստաթղթերով ամրագրել Ղարաբաղի վերաբերյալ իր մերժումը։ Մյուսները կարծում են, որ Ադրբեջանը առաջ է քաշում հետագա զիջումների հարցեր, օրինակ խաղաղության համաձայնագրում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի արտատարածքայինության մասին կետի ներառումը:Դա ճանապարհ է, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով և Ադրբեջանին կապի Նախիջևանի էքսկլավի հետ։ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, որ Բաքուն կկառուցի այդ երթուղին, ընդ որում «Հայաստանն ուզի, թե ոչ»։

Մեկ այլ լուրջ հարց է ղարաբաղցի հայերի ապագան։ Երևանը, ընդհանուր առմամբ, համաձայն է, որ չճանաչված հանրապետության բնակիչներն ու ղեկավարներն իրենք պետք է բանակցեն Բաքվի հետ իրենց ապագայի շուրջ։ Միաժամանակ, Երևանը պնդում է ինչ որ «միջազգային մեխանիզմի» մշակման հարցը, որը կօգնի խուսափել արտակարգ դեպքերից։ Հակառակ դեպքում, Փաշինյանի խոսքով, Ստեփանակերտի ներկայացուցիչները ռիսկի են դիմում չվերադառնալ բանակցություններից, քանի որ Ադրբեջանում նրանցից գրեթե յուրաքանչյուրին կարող են կալանավորել անջատողականության մեղադրանքով։

Ընդ որում, Բաքուն անընդհատ շեշտում է, որ իրենք Ղարաբաղը համարում են իրենց տարածքը, ուստի մտադիր չեն այդ գործընթացում ներգրավել արտաքին դիտորդների։ Միաժամանակ նրանք չեն թաքցնում իրենց թշնամական վերաբերմունքը Ղարաբաղի ղեկավարության նկատմամբ։ «Անջատողականները հիմա իրենց համար ֆիկտիվ տիտղոսներ են ստանձնել՝ մեկը իրեն նախագահ է անվանում, մյուսը նախարար, երրորդը չգիտես ինչ խորհրդարանի նախագահ: Ծաղրածուների այդ խումբը վերջապես պետք է հասկանա, որ մեր համբերությունը չպետք է փորձության ենթարկել։ Մենք նրանց բազմիցս բացատրել ենք, որ կանեն այն, ինչ մենք կասենք, կամ դուրս կգան այնտեղից»,- ասել է Ալիևը։

Գետնի վրա տիրող իրավիճակը նույնպես ստվերում է երկխոսությունը։ Ապրիլի վերջին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի գլխին, որը Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է։ Այդ կապակցությամբ Երևանը Բաքվին մեղադրել է Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և խաղաղության բանակցությունները խաթարելու ձգտման մեջ։

Իսկ ի՞նչ են կարծում փորձագետները:

ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը կարծում է, որ հայկական կողմի դիրքորոշումը բանակցություններում մշուշոտ է։ «Եթե Հայաստանն իրոք հրաժարվեր Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից, ապա պայմանագիրն արդեն ստորագրված կլիներ։ Բայց դա տեղի չի ունենում: Դա նշանակում է, որ բանակցություններում հարցերն այլ կերպ են դրվում»,- ընդգծել է նա։

Սիլաևը նաև հավելել է, որ Արևմուտքի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։ «Բաքուն ունի ածխաջրածինների մեծ պաշարներ և կարող է դրանով որոշ չափով փոխարինել եվրոպական շուկայից դուրս մնացած ռուսական նավթն ու գազը։ Բացի այդ, երկիրը սահմանակից է Արևմուտքի մեկ այլ հակառակորդի՝ Իրանի հետ: Եվ հավանաբար Բրյուսելն ու Վաշինգտոնն առաջին հերթին հաշվի են առնում ադրբեջանական շահերը։ Հայաստանը պետք է հատկապես զգույշ լինի արևմտյան հարթակներում շփումների ժամանակ»,- խորհուրդ է տվել քաղաքագետը։

Կովկասագետ Արթուր Աթաևն էլ ասել է, որ առայժմ բանակցությունների հեռանկարներ չկան: «Իրական տեղաշարժ տեղի կունենա այն ժամանակ, եթե Հայաստանն իսկապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում։ Հավանաբար, Երևանն աստիճանաբար կհասնի դրան, բայց առայժմ հայ հասարակությունը և վերնախավը պատրաստ չեն դրան։ Ուստի հիմա մենք տեսնում ենք բանակցություններ հանուն բանակցությունների, իսկ առաջընթաց չկա»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Բեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ»
Ամենադիտված