Պղինձն էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊղնձի բորսայական գինը երկուշաբթի առավոտյան, Չինաստանում երկրի տնտեսության մասին վիճակագրական տվյալների հրապարակման նախաշեմին, իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում իջել է 0,45 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,7 130 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 1,1 տոկոսով՝ 8 253 դոլար, ալյումինիումինը՝ 0,93 տոկոսով՝ 2 231,5 դոլար, ցինկինը՝ 0,04 տոկոսով՝ 2 549 դոլար։