Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը հայտնվել է աշխարհի 25 ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում
ՄՇԱԿՈՒՅԹԵրեւանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին ներառվել է աշխարհի 25 ամենագեղեցիկ տաճարների ցանկում։
Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Luxatic պորտալը՝ նշելով.
«Սա մեր ցանկի նորագույն տաճարներից է՝ կառուցված Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Հայտնի է որպես Երևանի Մայր տաճար, այն Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ տաճարն է աշխարհում։ Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից։ Հայկական ավանդական ճարտարապետական ոճով կառուցված տաճարը երկրի ամենաշատ այցելվող եկեղեցին է»,- նշում է հրատարակությունը։
Նշենք, որ ցանկի առաջին հորիզոնականում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարն է, երկրորդում՝ Փարիզի Աստվածամոր տաճարը: