ՀՀ ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ-ի և ԼՂ- ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին:
Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր: