Քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից. Մհեր Սեդրակյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵս ոչ մեկից նեղացած չեմ, քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից, որոշել եմ բիզնեսով զբաղվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր):
Նա հայտարարել է, թե ինքը չի ձգտել իր որդուն «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակ մտցնել. «Ես չեմ ձգտել իմ որդուն ցուցակ մտցնել: Ոչ ոք չի կարող իմ վրա ճնշում գործադրել»:
Այն հարցին, թե իր որդու համար պատգամավորի կարիերա էր ծրագրավորել, ինչո՞ւ ձախողվեց, Սեդրակյանն արձագանքել է. «Էդ էլ մեր գաղտնիքն ա, թող մնա մեր մեջ: Ես չեմ ձգտել, ես եթե մի բանի ձգտում եմ, հասնում եմ: Իմ որդին պատգամավոր դառնալով պետք ա կարիերա ստեղծի կամ չստեղծի, ձեզ ո՞նց ա թվում, եթե դառնա պատգամավոր, փայլելո՞ւ ա իր կարիերան»:
Մհեր Սեդրակյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանին միանալու հարցն էլ չի քննարկում, նրա հետ սերտ հարաբերություն ունի, բայց ոչ քաղաքական առումով. «Ինձ տենց հեշտ ա՞ բան առաջարկելը»: