Մայիսի 19-26-ը փակ կլինի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿենսաապահովման բնագավառի ենթակառուցվածքը նորոգելու նպատակով մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Պ. Սաֆարյան, Նանսենի և Ս. Քոչարյան փողոցներով: