Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 833-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍուդանում բանակի եւ արագ արձագանքման ուժերի (հատուկջոկատայինների) միջեւ բախումների հետեւանքով զոհված խաղաղ քաղաքացիների թիվը հասել է 833-ի: Այս մասին հինգշաբթի հայտնել է Սուդանի բժիշկների կոմիտեն։
«Քաղաքացիական բնակչության շրջանում բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 833-ի, վիրավորվել է 3329 մարդ»,-Al Jazeera հեռուստաալիքը մեջբերում է կազմակերպության հայտարարությունը: Երեքշաբթի Սուդանի բժիշկների արհմիությունը հայտնել է, որ հակամարտության զոհ է դարձել 822 մարդ, վիրավորվել է 3215 խաղաղ բնակիչ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մայիսի 14-ի դրությամբ բախումների հետեւանքով զոհվել է 676, վիրավորվել՝ ավելի քան 5575 մարդ։