Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ․ քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպմանը առնչվող հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄայիսի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ կուսակցությունից:
Նիստի ընթացքում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպմանը եւ Ռեյկյավիկի գագաթնաժողովին առնչվող հարցեր։
Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին։