Մեծամորում թմրաշղթա է բացահայտվել. կան ձերբակալվածներ (տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔԹմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Մեծամորի ոստիկաններն իրացրին՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզների հետ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 12-ին Արմավիր քաղաքում ձերբակալվեց և Մեծամորի բաժին տեղափոխվեց 62-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց սպիտակավուն հեղուկով պլաստիկ տարա, որի պիտակին գրված էր` Մեթադոնային լուծույթ: Նրա մոտ կար նաև օգտագործած ներարկիչ: Տղամարդը հայտնեց, որ հեղուկը մեթադոն է:
Իրավապահներն արդեն ճշտել էին, թե ով էր 62-ամյա տղամարդուն իրացրել թմրանյութը: Ավելին, իմացել էին նաև, թե էլ ում է նա վաճառել մեթադոն: Նախ ձերբակալվեցին գնորդները` Մեծամորի երկու բնակիչ: Նրանց մոտ նույնպես հայտնաբերվեցին ներարկիչներ ու փակ սրվակ:
Ի վերջո հայտնաբերվեց, ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նաև իրացնողը` Մեծամորի 38-ամյա բնակիչը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրացնող 38-ամյա տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: