Չորս տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիից առաջին ինքնաթիռը ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրացական «Georgian Airways» ավիաընկերության առաջին ինքնաթիռը, որը չորս տարվա ընդմիջումից հետո Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթ է իրականացնում, վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում:
Նախօրեին ռուսական ավիաչվերթի վայրէջքի դեմ բողոքող ակցիայի մասնակիցները փակել էին Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ճանապարհը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը համապատասխանում է ազգային քաղաքականության նպատակներին եւ բխում է երկրի շահերից։