ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա մասնակցելու էմայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը: