Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքարը շարունակում ենք մեր սեփական հողին արժանապատվորեն ու ազատորեն ապրելու համար․ ԱՀ պետնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, չորս ոլորտային նախարարների ուղեկցությամբ, մայիսի 21-ին բնակչության հետ հանդիպումներ և անհատական ընդունելություններ է կազմակերպել Մարտակերտի շրջանի Հաթերք և Մարտակերտ համայնքներում՝ հանրության հետ պատշաճ հաղորդակցության ապահովման և բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների քննարկման նպատակով:

Պետական նախարարը հանրային հանդիպումներում ներկայացրել է շրջափակմամբ պայմանավորված իրավիճակը և կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նա ընդգծել է, որ այս ծանր պայմաններում կառավարությունն անում է առավելագույնը՝ հնարավորինս մեղմելու քաղաքացիների սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնք, բարեբախտաբար, չեն կոտրում Արցախի ժողովրդի ազատատենչ կամքն ու ոգին:

«Մենք մեր տասնամյակների պայքարը շարունակում ենք մեր սեփական հողին արժանապատվորեն ու ազատորեն ապրելու համար, և, չնայած տարաբնույթ մարտահրավերներին, վստահ եմ, որ այդ պայքարը մեկ օր պսակվելու է վերջնական հաջողությամբ: Ադրբեջանական սպառնալիքներն ու ճնշումները երկար ժամանակ են ուղեկցելու մեզ, և մենք պետք է կարողանանք տևական ճգնաժամի պայմաններում ապահովել մեր գոյությունն ու պայքարը: Ուրախ եմ, որ կարողացել ենք վերջին շաբաթներին ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի աջակցությամբ որոշակիորեն կարգավորել հումանիտար բեռնափոխադրումների խնդիրը, սակայն գիտակցում եմ նաև, որ դա մեր բնակչության կարիքների միայն չնչին մասն է բավարարում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Գյուղատնտեսությանն առնչվող հարցերին ի պատասխան՝ Գուրգեն Ներսիսյանն ընդգծել է, որ, չնայած շրջափակման ու բնակլիմայական պայմանների հարուցած մեծ դժվարություններին, կառավարությունն անում և անելու է հնարավորը գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու և պարենային ինքնաբավության մակարդակը բարձրացնելու  ուղղությամբ: Նա ընդգծել է, որ աջակցության ու փոխհատուցման լրացուցիչ ծրագրեր են իրականացվելու հատկապես բնական աղետներից տուժած գյուղատնտեսներին և սեփականատերերին, որոնց մի մասն արդեն կատարվել է:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ ապրանքների գնագոյացման, զբաղվածության ապահովման, կենսական ենթակառուցվածքների գործունեության, ճանապարհների բարեկարգման և այլ թեմաների շուրջ: Պետական նախարարը տեղում տվել է մի շարք հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների ուսումնասիրման և լուծման ուղղությամբ:

Գուրգեն Ներսիսյանը ճանապարհին ծանոթացել է նաև Սարսանգի ջրամբարի վիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է էներգետիկ ու բնապահպանական ահաբեկչությունը՝ խափանված պահելով Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ Արցախի կառավարությունը կատարում է բոլոր ջանքերը էներգահամակարգի ճգնաժամային արդյունավետ կառավարման ուղղությամբ:

Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցում էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, քաղաքաշինության և սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարները:

Կրթական ուղևորություն Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկըՀայտնի է Իսպանիայի 2023/24թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստը «Այս գեղեցիկ տղամարդը 50 տարեկան է». Բրեդ Փիթը շնորհավորել է Դի Կապրիոյի ծննդյան տարեդարձը Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը կհրապարակի այսօր ՌԴ-ում զինծառայողը 1 մլն ռուբլի է ստացել գերմանական Leopard տանկը խոցելու համար 4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով Հասանք որոշ նպատակների, բայց ավելին էինք ուզում. Մեսսի Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ 35 զոհ կաՀրդեհ-վթար՝ Գեղարքունիքի մարզում 41-ամյա գոգարանցին ապօրինաբար ծառեր է հատել Ալիևը հայտարարել է, թե որոշ շրջանակներ Բաքվում COP29-ի դեմ բոյկոտ են իրականացնում Ջերմաստիճանը կնվազիՆոր ռեկորդ. բիթքոինի գինը հասել է 89,000 դոլարի Հայտնի է, թե ովքեր են ձերբակալվելՈւշադրություն․ Մաշտոցի պողոտայի մի հատվածում երթևեկություն կդադարեցվի Նոյեմբերի 15-ի գազանջատման հասցեներըԿենտրոն վարչական շրջանի աշխատակազմում մարդիկ են ձերբակալվել․ մանրամասներՄինչև դեկտեմբերի 1-ը պահանջը չկատարելու դեպքում կտուգանվեքՎահան Հ.-ն շտապօգնության մեքենայում մահացել է Ոստիկանությունը հորդորում էՇատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե Պեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կան Հայաստանի մեծ մասում լույս չի լինի Հայաստանում ամերիկյան ակտիվության մասինՍանդուի հետքերով. Հայաստանը կարող է կրկնել մոլդովական ընտրական հնարքըԶանգեզուրի միջանցքը. Ալիևը կոչ է անում Փաշինյանին ուշքի գալ «քանի դեռ ուշ չէ»«Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, Արևմուտքի միջնորդությամբ խաղաղություն չի լինի». «Փաստ»Հայաստանի համար փոփոխություններ են կանխատեսել Թրամփի վերընտրությունից հետոՀայաստանում Թրամփի գալով ակնկալում են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների «ջերմացում». «Դիրքորոշումը կմեղմացնեն»   Ուջանում բախվել են «Mazda»-ն ու «ЗИЛ 130»-ը․ կա վիրավորՓաշինյանի ռուսական ռևերանսները Ամեն ինչ միշտ ոչ ժամանակին ու ոչ տեղին է արվում. «Փաստ»Փաշինյանի Հայաստանում մարդ ծեծող ոստիկանին չեն պատժում Քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ հաղթաթուղթ Անդրանիկ Քոչարյանի ձեռքին «Մենք այդքան բան արեցինք, որ այդ հողը տա՞ն». Ռադիկ Թաթոսյանն անցել է 44-օրյա պատերազմով և անմահացել ծառայությունը շարունակելիս. «Փաստ»Բաքվի գագաթնաժողովը ձախողման եզրին. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր․ պատմության այս օրը (12 նոյեմբեր)Ավիացիոն ոլորտի տխուր վիճակը. «Փաստ»Պարզվել են 17-ամյա Դավիթ Պողոսյանին կյանքից զրկելու հանգամանքները«2025 թ. պետական բյուջեն անիրատեսական է. մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու». «Փաստ»Բարձր փոխարժեքներ սահմանվեցինՀայաստանում ձյուն է տեղումԵվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը». «Փաստ»Ամենագետի սինդրոմն ու քարուքանդիչ «նորամուծությունները». «Փաստ»Դպրոցների տնօրենների նշանակման կարգում կրկին փոփոխություններ կլինեն. «Փաստ»Աննա Գրիգորյանի եղբորը ազատել են աշխատանքից ․ «Հրապարակ» Ի՞նչ է հայտարարագրել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը. «Ժողովուրդ» Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ»
Ամենադիտված