Բաքվում Մխիթարյանի խաղաշապիկով խաղադաշտ դուրս եկած դասախոսը՝ ադրբեջանական լրատվամիջոցների թիրախում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվի Արեւմտա-կասպիական համալսարանի փիլիսոփայության առարկայի նախկին դասախոս Աղալար Ղարիբովը Մխիթարյանի խաղաշապիկով («Արսենալ Լոնդոն») ֆուտբոլ է խաղացել Ադրբեջանի մայրաքաղաքի ֆուտբոլային խաղադաշտերից մեկում։
Հանդերձարանում կշտամբանքներ ստացած Ղարիբովն ասել է, որ Սպերցյանի խաղաշապիկ էլ ունի, ինքը կոսմոպոլիտ է, հայերն էլ իր համար թշնամիներ չեն, փոխանցում է haqqin.az-ը, որը Պետական անվտանգության ծառայությանը հորդորել է ստուգել Ղարիբովին հայկական հատուկ ծառայությունների հետ հնարավոր համագործակցության հարցով։
Արեւմտա-կասպիական համալսարանից լրատվամիջոցին հայտնել են, որ Ղարիբովը երկու տարի առաջ հեռացվել է աշխատանքից անցանկալի գաղափարախոսություններ տարածելու համար։