Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մինչև ռեկորդային նվազագույնի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԹուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մինչև ռեկորդային նվազագույնի. այս են վկայում արտարժույթի միջազգային շուկայում առցանց առևտրի տվյալները:
Forex-ի տվյալներով՝ մայիսի 23-ի առավոտյան դոլարի փոխարժեքը գերազանցել է 20,3 լիրայի սահմանը։ Օրվա ընթացքում լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 6,5%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 19,85-ի։
Նշվում է, որ լիրայի անկումը տեղի է ունենում Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ֆոնին։