Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, որ այսքան տարի արյունով պահածը հանձնի. Արթուր Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք տևական ժամանակ զգուշացնում էինք, որ ՔՊ-ական իշխանությունը ձեռքը լվանում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագրից, հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից։ Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այլ կերպ ասած խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը Արցախը հանձնում է Ադրբեջանին։ Ձեզանից ոմանք չեն ուզում այս ամենին հավատալ, քանզի իրոք դժվար է հավատալ, որ որևէ հայ կարող է հայկական Արցախը հանձնել ադրբեջանցի բորենիների բզկտմանը: Մեզ մեղադրում են իշխանությունների ճիշտ չհասկանալու  կամ նույնիսկ նրանց քաղաքականությունը նենգափոխելու համար։ Չնայած, էլ ինչ չհասկանալու մասին է խոսքը, երբ Փաշինյանը  խոսում էր Ադբեջանի լիակատար տարածքային ամբողջականության մասին, ինչ-որ 86․600 քկմ-ի մասին։

Երեկ Փաշինյանը բաց տեքստով ասաց այն, ինչից խուսափում էր առնվազն 2-2,5 տարի, նա հայտնեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը հանձնում է Ադրբեջանին։

Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել, ինչից նա ենթադրեց, որ ավելի բարձր է, քան երկրի օրենքները, Փաշինյանը իրավունք չունի ժողովրդի անունից նման պնդում անելու, մեր երկրի օրենքները նրան այդ իրավունքը չեն տալիս։ Գերագուն խորհրդի որոշման խախտումը ծանր իրավական հետևանք կարող է ունենալ նրա վրա, բայց Դատախազությունը կարծես այլ կարևոր գործեր ունի, օրինակ Գայանե Հակոբյանի դեմ քրեական հետապնդում սկսելը»,- ասաց նա։

Պատգամավորը ընդգծեց, որ Փաշինյանը իրավունք չունի որոշելու արցախցիների ճաատագիրը։

«Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ։ Հայ ազգը շուրջ 35 տարի զոհերի տառապանքների գնով հայկական է պահել, որ Փաշինյանը գա ու ուրանա՞ մեր պայքարը, Արցախը դատապարտի կործանմա՞ն։ Արցախցիները երեկ իրենց դիրքորշումը հստակ հայտնել են, արցախցիները ոչ են ասում Փաշինյանին։ Փաշինյանն ասում է, թող արցախցիները գնան ու բանակցեն Ադրբեջանի հետ, սա կոչվում է պիղատոսություն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Էրդողանի այլասերված հումորըՍահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու ԲայրամովինԱդրբեջանը և Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըՀաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափումԻրանը չի ցանկանում միջուկային ռումբ ստեղծել, Ամերիկան մեր մասին ստեր է տարածում. ՓեզեշքիանՔննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարըՍեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթքԱշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը` համարում նորմալ և նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհիԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ»
Ամենադիտված