Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կարդացե՞լ եք. հարց Տիգրան Ավինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնին նվիրված ասուլիսի ժամանակ լրագրողներիը Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին, թե փառատոնի շրջանակներում ի՞նչ գրքեր է գնել, ինչն է հետաքրքրել որպես ընթերցող, որն է կարդացած վերջին գիրքը:
«Վերջին երկու տարիների ընթացքում հիմնականում ես կարդում եմ մի փոքր ավելի կլասիկ գրականություն, վերադարձել եմ ավելի կլասիկ գրականության եւ արտասահմանյան գրողներին»,-ասաց Ավինյանը:
Իսկ ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կարդացե՞լ է, նա արձագանքեց. «Չեմ պատասխանի ձեր հարցին»: