Տարիների դադարից հետո Լիլիթ Հովհաննիսյանը հրապարակել է ամուսնու նոր նկարը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Նյու Յորքից նոր լուսանկար է հրապարակել, որում հայելու միջից երևում է նաև ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը։ Երկար տարիներ է՝ Լիլիթը Վահրամի հետ լուսանկար չէր հրապարակել։ Վահրամն իր էջում էլ լուսանկարներ չի հրապարակում, ոչ էլ հանրային միջոցառումների է ներկայանում։
Երգչուհու նոր լուսանկարն արդեն հասցրել է հայտնվել քննարկումների կիզակետում։ Ոմանք համարում են, որ սա պատահականություն չէր, քանի որ Լիլիթը որևէ նկար չի հրապարակում առանց ուշադիր նայելու, ոմանք էլ կարծում են, որ Լիլիթը ևս կարող էր նման բացթողում ունենալ։
Ամեն դեպքում, լուսանկարը վերջ դրեց անընդհատ շրջանառվող խոսակցություներին, թե Լիլիթն ու Վահրամն ամուսնալուծվել են։ Այն ապացուցում է, որ նրանք միասին այժմ Նյու Յորքում են։