Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկին հինգշաբթի առավոտյան էժանանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարը թանկանում է համաշխարհային արժույթների համեմատ՝ ԱՄՆ տնտեսության մասին վիճակագրության հրապարակումից առաջ։
Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 6,9 դոլարով կամ 0,35 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 957,7 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսն էժանացել է 0,43 տոկոսով՝ մեկ ունցիան 23,14 դոլար։