ԵԱՏՄ երկրների համար դժվար կլինի Հայաստանին հասնել․ Պուտին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանին, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 12 տոկոս։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինի խոսքով, ԵԱՏՄ երկրները համատեղ կձգտեն, որ միության շրջանակում զարգացման նույնպիսի բարձր մակարդակ գրանցվի։ «Դե, Հայաստանին հասնելը մեզ համար դժվար կլինի, մենք այսօր դա արձանագրեցինք։ ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քան 12 տոկոս։ Սա շատ բարձր, լուրջ ցուցանիշ է»։