Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 315 մլն դոլարի վնաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1340 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին շաբաթներին ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 20՝ ծանր վիճակում գտնվող հիվանդ, ևս ավելի քան 25 հիվանդ առաջնահերթ անհրաժեշտություն ունի տեղափոխման։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 218 անգամով, եղածն էլ՝ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (166 օրվա ընթացքում մարդկանց 406.700-ի փոխարեն՝ 1864 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների 0 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին):

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 57 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (166 օրվա ընթացքում 152.720-ի փոխարեն՝ 2694  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 25 մուտք և ելք:

Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (166 օրվա ընթացքում մոտ 66.400  տոննայի փոխարեն՝ 5017 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 79 տոննա):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 100 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 137 օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10.900  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 315 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 35 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Սեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթքԱշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը` համարում նորմալ և նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհիԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան
Ամենադիտված