Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 12.1%, շուկայի գների աճը՝ 3.2%
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸնթացիկ տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 12.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.4%:
Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
առևտրի շրջանառություն՝ 28.9%,
ծառայություններ՝ 20.4%,
շինարարություն՝ 19.3%,
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.8%-ով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից
2023թ. ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 83.5%-ով. արտահանումն աճել է 81.3%-ով, իսկ ներմուծումը՝ 84.7%-ով։
Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 3.2%-ով: