Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ուրբաթ 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը։
Twitter-ում գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15:32-ին Գյոքսուն շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 12,53 կմ խորության վրա: