Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտաքին պարադիգման փոխելու համար ներքաղաքական փոփոխություններ են հարկավոր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոսկվայում նախօրեին կայացած հերթական եռակողմ հանդիպումը դիտարկելով բանակցային ակտիվ փուլի՝ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում մեկը մյուսի հետևից կազմակերպվող հանդիպումների համատեքստում՝ «Փաստի» հետ զրույցում միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նշել է. «Հայաստանի այսօրվա քաղաքական ռեժիմի պարագլխի կողմից երկրի հանձնման, երկրի շահերի վաճառքի գործընթացն իրենց իսկ նախանշած փուլում է։ Այն փաստը, որ իրենք, այնուամենայնիվ, ի վիճակի չեն վերջնական ստորագրել, այսպես կոչված, խաղաղության փաստաթուղթը, պայմանավորված չէ ստորագրելու ցանկության բացակայությամբ։ Պատճառն այն է, որ հայկական կողմը պատրաստ է ամեն ինչ զիջել, իսկ ադրբեջանական կողմն ամեն անգամ իր պահանջներն էլ ավելի է մեծացնում։ Այսինքն, Ադրբեջանին արդեն բավարար չէ միայն Արցախը, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանն իրեն հանձնի Տավուշի և Արարատի 8 գյուղ, որին, փաստացի, հայկական կողմը համաձայն է։ Ադրբեջանին, սակայն, դա էլ չի բավարարում ու նաև «միջանցք» է պահանջում։ Ինչպես երևում է, Ադրբեջանը նաև չի պատրաստվում հետ քաշել իր զորքերը հայկական այն տարածքներից, որոնց նկատմամբ այս պահին ռազմական վերահսկողություն է հաստատել»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ կան նաև այլ պահանջներ, որոնք այս պահին չեն բարձրաձայնում։

«Ամեն դեպքում պարզ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել Արցախով, հայկական 8 գյուղով և նույնիսկ «Զանգեզուրի միջանցքով»։ Մասնավորապես՝ մի քանի անգամ արդեն բարձրաձայնել են ադրբեջանցիների «վերադարձի» պահանջի մասին։ Մեծ հաշվով, գոնե հայկական շահի տեսանկյունից չեմ կարծում, թե Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում որևիցե հանդիպում կարող է առաջընթաց գրանցել։ Դա չի կարող լինել, երբ կողմերից մեկն անընդհատ զիջում է, մյուսը նոր ձեռքբերումներ է ունենում։ Հայկական կողմի համար առաջընթաց չկա»,- շեշտեց Մանվելյանը։

Վերջինիս դիտարկմամբ, առհասարակ աշխարհաքաղաքական կենտրոնները երկու կարևորագույն սկզբունքով են առաջ շարժվում։ «Աշխարհաքաղաքական կենտրոններն առաջին հերթին իրենց շահերից ելնելով են գործում։ Բացի այդ, հաշվի են առնում, թե որն է թույլ կողմը, որը նաև պատրաստ է զիջել, հանձնվել։ Ու քանի որ տվյալ դեպքում այդ դերում Հայաստանի իշխանություններն են, ապա աշխարհաքաղաքական ներկա զարգացումներն ի վնաս Հայաստանի են ընթանում։ Սա ամենևին չի նշանակում, որ աշխարհաքաղաքական զարգացումները, այսպես թե այնպես, ի վնաս Հայաստանի էին լինելու, կամ իրենք հենց այդպես էին գծել։ Սա նշանակում է, որ հայկական կողմի, ոչ թե պետության, այլ գործող քաղաքական ռեժիմի մտավոր ու քաղաքական թուլությունը հանգեցնում է մի իրավիճակի, երբ աշխարհաքաղաքական այս փոփոխություններն ի վնաս Հայաստանի են զարգանում։ Եթե այս քաղաքական ռեժիմը փոխվի, նորմալ մարդիկ գան իշխանության, ապա կփոխվի նաև աշխարհաքաղաքական պարադիգման։ Այսինքն, մենք կարող ենք աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, փոփոխություններն ամբողջությամբ հօգուտ մեզ շրջել, ինչը հնարավոր է»,- ընդգծեց նա։

Արմեն Մանվելյանի խոսքով, թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը մեր թշնամին չեն։ «Միևնույն ժամանակ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը ոչ էլ մեր բարեկամներն են։ Այստեղ իրենց շահերի համատեքստում է պայքար գնում։ Մեկն ուզում է Ռուսաստանին դուրս մղել, մյուսը՝ իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում, ինչը նորմալ աշխարհաքաղաքական գործընթաց է, և միշտ էլ այդպես է եղել։ Խնդիրն այն է, թե ինչպես է իրեն պահում հայկական կողմը և ինչպես է կարողանում այս իրավիճակում իր դիրքորոշումը, իր աշխարհաքաղաքական շահերը հստակ կերպով նախանշել։ Պարզ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները գործընթացի ինչ-որ փուլում անում են քայլեր, որոնք մեր շահերին չեն համապատասխանում, բայց սա ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների, այլ ավելի շատ պաշտոնական Երևանի մեղքն է»,- ընդգծեց նա։

Ադրբեջանի՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետրով տարածքային ամբողջականությունը ճանաչելու, այդ տարածքի մեջ Արցախն ու «անկլավները» ներառելու մասին հայտարարությունը, Մանվել յանի խոսքով, առաջին հերթին գործող քաղաքական ռեժիմի պարտվողականության մասին է վկայում։ «Բայցի այդ, վկայում է քաղաքական ռեժիմի բարոյական ամեն տեսակի նորմերի բացակայության մասին։ Իրենք իրենց մեջ չեն կրում հայկական մշակույթը, ինքնագիտակցությունը, հայկական կոդը։ Ընտրել են մի քաղաքական ուղի, որի նպատակը ամեն ինչ զիջելն է, հավանաբար, ինչ-որ ֆինանսական աջակցություն ստանալու համար՝ լինի անձնական, թե, իբրև, պետությանը տրված գումարների տեսքով։ Ըստ այդ նպատակի, սրա հաշվին կփորձեն պահել իշխանությունը՝ հայտարարելով, թե իբր ինչ-որ տնտեսական հաջողություններ են գրանցել։ Մինչդեռ այս քաղաքականությունն արդեն իսկ իր անդրադարձն է ունեցել. 2-3 տարի է՝ Հայաստանից ահռելի արտագաղթ կա, ինչի մասին նախընտրում են լռել»,- հավելեց Մանվելյանը։

Նրա խոսքով, բանակցությունների նման տրամաբանության ու ընթացքի դեպքում, մեծ հաշվով, դժվար չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում։ «Այդուհանդերձ, միշտ կա այն հույսը, որ ինչ-որ պահի արտաքին գծում իրավիճակը կփոխվի՝ պայմանավորված ներքին փոփոխություններով։ Պարզ է, որ գործող քաղաքական ռեժիմը հայկական շահերը սպասարկելու փոխարեն սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական շահերը։ Այս պայմաններում միակ բանը, որ կարելի է սպասել, հերթական կապիտուլյացիայի ստորագրումն է։ Ցանկացած փաստաթուղթ, որն այս ռեժիմը կստորագրի թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, լինելու է Հայաստանի կապիտուլյացիան՝ նաև քաղաքական, տնտեսական կապիտուլյացիան։ Ցանկացած շահի գոյաբանական կապիտուլյացիան է լինելու, ինչը հայոց հերթական ցեղասպանությանն է բերելու։ Հետևաբար, արտաքին պարադիգման փոխելու համար պետք է ներքին քաղաքական փոփոխությունների գնանք՝ առաջ բերելով գործող քաղաքական ռեժիմի փոփոխության հարցը»,- եզրափակեց Մանվելյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված