Ուկրաինան նախնական գործողություններ է սկսել հակահարձակման համար. Պոդոլյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախնական գործողություններն արդեն սկսվել են, որպեսզի հող նախապատրաստեն ռուսական օկուպացիոն ուժերի դեմ հակահարձակման համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Դա բարդ գործընթաց է, որը մեկ օրվա, որոշակի ամսաթվի կամ որոշակի ժամի հարց չէ»,-ասել է նա The Guardian-ին տված հարցազրույցում: «Դա դեօկուպացիայի շարունակական գործընթաց է, եւ որոշակի գործընթացներ արդեն տեղի են ունենում, օրինակ՝ մատակարարման գծերի ոչնչացում կամ ռազմաճակատի հետեւում գտնվող պահեստների պայթյուն»,-ասել է նա։
«Ինտենսիվությունն աճում է, բայց դա բավականին երկար ժամանակ կպահանջի»,-հավելել է Պոդոլյակը։
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը BBC-ին հայտնել է, որ հակահարձակումը կարող է սկսվել «վաղը, մյուս օրը կամ մեկ շաբաթից»։