Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 28 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝Առաջին հանրապետության օր, Ադրբեջան՝ Հանրապետության օր, Բելոռուս, Ղրղզստան և Ռուսաստան՝ Սահմանապահի օր, Եթովպիա՝ Ռազմական ռեժիմի անկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1812- ռուս-թուրքական 8-րդ պատերազմի արդյունքում (1806-1812) կնքվել է Բուխարեստի խաղաղության պայմանագիրը, ըստ որի Թուրքիային են տրվել Փոթին, Անապան և Ախլքալակը, իսկ ռուսներին անցել է Հյուսիսային Վրաստանը:

1877-ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Ալաշկերտը։

1878-ծնվել է ճարտարապետ Նիկոլայ Մադաթովը։

1918-Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի Դեմոկրատական Հանարապետության  անկախությունը։

-Սարդարապատի ռազմաճակատում  չդիմանալով հայկական կողմի գրոհներին, թուրքերը նահանջել են դեպի Արագած կայարան, բայց այդ բնագծում ևս չդիմանալով շուտով հետ են մղվել դեպի ավելի հյուսիս։ Հայկական կողմը գրավել է Ղարաբուրուն և Արագած կայարանները:

1926-ծնվել է ակնաբույժ Տատյանա Հովսեփյանը։

1927-ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել առաջին ծրարները, որոնք իրենց վրա ունեցել են տպագրված նամականիշներ։

1938-ծնվել է հայազգի խորհրդային կինոգետ, կինոքննադատ, Պետկինոյի նախագահ Արմեն Մեդվեդևը։

1959-ծնվել է ֆրանսահայ անիմատոր Շարլ Բերբերյանը։

1988-ԼՂՀ-ի պետական և կուսակցական ղեկավար օրգանները նամակ են հղել ԽՄԿԿ Կենտկոմ խնդրանքով, որ առկա ծանր իրավիճակի պայմաններում մինչև ինքնավար մարզի վերջնական կարգավիճակը որոշելը այն հանել Ադրբեջանական ԽՍՀ-ի ենթակայությունից։

1992-Հայաստանը դարձել է Միջազգային Առժույթային Հիմնադրամի անդամ։

2000- «Վերածնունդ» հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։

2001- Երևանում բացվել է Աչքի լազերային վիրահատության կենտրոնը: 

2002- բացվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի երևանյան գրասենյակը:

2005 - «Նիգ-Ապարան» հայրենակցական ՀԿ-ի նախաձեռնությամբ Արագածի շուրջը՝ ավելի քան 160 կիլոմետրանոց շրջագծով կազմակերպվել է «Միասնության շուրջպար»-ը։

2006- մասնագետները ձեռնամուխ են եղել Սև ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սև արկղերի» վերծանմանը:

2009-քանի որ Ադրբեջանը արգելել է Ջուղայի գերեզմանատուն այցելել միջազգային դիտորդներին, Ամերիկայի աստղագիտական հետազոտությունների կենտրոնը համեմատել է 2003 թվականի և 2008 թվականի գերեզմանատան արբանյակային լուսանկարները և հաստատել, որ Ջուղայի գերեզմանատունը և այնտեղ գտնվող խաչքարերը ոչնչացված են։

2011-«Արթիկ» քրեակատարողական հիմնարկից համաներման որոշմամբ ազատ է արձակվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2013-Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը եղել է Հայաստանում, որպես  «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: 

2016-Երևանում հանդիսավորությամբ բացվել է Գարեգին Նժդեհի արձանը։

2021-Առաջին անգամ Հանրապետության տոնի գլխավոր հանդիսավայրը՝ Սարդարապատի հուշահամալիրը,  փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար: Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին:

2022- «Դիմադրություն» շարժումը հանրահավաք և երթ է անցկացրել Ֆրանսիայի հրապարակում: Ստեփանակերտում ևս անցկացվել է երթ և հանրահավաք Վերածննդի հրապարակում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1539-իսպանացի կոնկիստադոր և Կուբայի գուբերնատոր Էռնանդո դե Սոտոն մտել է Ֆլորիդայի ափերում գտնվող Տամպու ծոց, նրա 6 000-ոց բանակը կտրել անցել է ներկայիս Ջորջիայի տարածքը և 1542 թվականին հասել Միսսիսիպի։

1644-անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ Ջեյմս Ստենլիի ղեկավարած ռոյալիստները գրոհով վերցրել են Բոլթոնը, որի արդյունքում տեղի է ունեցել այսպես կոչված «բոլթոնյան սպանդը»։

-Բոստոնում հիմնադրվել է առաջին բաբտիստական համայքը։

1738-ծնվել է ֆրանսիացի բժիշկ և քաղաքական գործիչ Ժոզեֆ Գիլյոտինը, որի անունից է անվանվել գիլյոտինա մահապատժի գործիքը։

1738-Լոնդոնում ստեղծվել է առաջին փակ լողավազանը։

1812-Կուտուզովը կնքել է Բուխարեստյան հաշտությունը թուրքերի հետ, ըստ որի Ռուսաստանը ստացել է Բեսարաբիան, և Դանուբի ակունքը, ավարտվել է 1806 թվականի ռուս-թուրքական պատերազմը։

1830-ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեկսոնը ստորագրել է հնդկացիների վերաբնակեցման հրամանագիրը, ըստ որի նրանք հրաժարվում են Միսսիսիպիում իրենց հողերից քաղաքացիական իրավունքներից և ազատություններից օգտվելու պայմանով։ 

1858-կնքվել է Անգուրյան պայմանագիրը, ըստ որի Ամուրի մարզը անցել է Ռուսաստանին, իսկ Ուսսուրական մարզը սահմանվել է որպես Չինաստանի հետ համատեղ օգտագործման տարածք։

1863-Բոստոնում ստեղծվել է առաջին ռազմական ստորաբաժանումը, որը ամբողջությամբ բաղկացած է եղել սևամորթներից։

1905-ռուսական նավատորմը ջախջախվել է Ցուսիմյան ճակատամարտում։

1908-ծնվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հայտնի է Ջեյմս Բոնդի մասին իր վեպերով։

1928-միաձուլվել են «Կրայսլեր» և «Դոդժ» ավտոմոբիլային կոնցեռները։

1957-ԱՄՆ-ում հիմնադրվել է Ձայնագրության ագային ակադեմիան, որն էլ հանձնում է երաժշտության աշխարհում հայտնի մրցանակը՝ «Գրեմմին»։

1987-Մոսկվայի Կարմիր հրապարակում վայրէջք է կատարել գերմանացի Մատիաս Ռուստի սպորտային ինքնաթիռը։

1997-Կիևում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի բաժանվել է ԽՍՀՄ Սևծովյան նավատորմը։

1998-Բելիջուստան տարածքում Պակիստանը իրականացրել է յուրաքանչյուրը 18 կիլոտոն հզորությամբ հինգ միջուկային լիցքերի ցամաքային փորձարկում։

2019-Հարյուրավոր վրացիների մասնակցությամբ բողոքի ակցիա է իրականացվել «Դավիթ Գարենջի» վանական համալիրի մոտ։

Կ․Խաչիկյան

 

Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
Ամենադիտված