Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ՄԱԿ-ի խաղաղապահների համաշխարհային օր, Առողջ սննդի համաշխարհային օր, Արգենտինա՝ ցամաքային զորքերի օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Մայրերի օր, Ղրղզստան՝ Զինված ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866- ծնվել է գրող Հակոբ Հակոբյանը:

1913– ծնվել է նշանավոր դրամատուրգ, սցենարիստ Լևոն Կարագյոզյանը:

-ծնվել է արձակագիր, լրագրող Աշոտ Արզումանյանը:

1914-ծնվել է արձակագիր լրագրող Գաբրիել Արևյանը:

1918-ավարտվել է Ապարանի ճակատամարտը. թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։ Սարդարապատի ռազմաճակատում  զինադադար է հաստատվել։ Հայկական բոլոր զորքերի հարձակումները դադարեցվել են։ Դա ազդարարել է Սարդարապատի ճակատամարտի ավարտը։

1922 —վախճանվել է ազգությամբ հայ ռուս դերասան և ռեժիսյոր Եվգենի Բագրատիոնի Վախթանգովը, որի անունով էլ կոչվում է նրա հիմնած թատրոնը Մոսկվայում:

1953 -ԽՍՀՄ ղեկավարությունը, չցանկանալով ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է, որ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր են համարել հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, մասնավորապես Կարս քաղաքի նկատմամբ ունեցած տարածքային պահանջից»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գանայի հետ:

1996-վախճանվել է խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը:

1998- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ:

2005- Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել թեկնածուներից մեկի կողմնակիցների նկատմամբ, ծեծի են ենթակվել թեկնածու Արթուր Շաբոյանի կողմնակիցները:

2006- Հայ ռեժիսորի Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ» վավերագրական ֆիլմը մրցանակ է ստացել Թբիլիսիի «Սեսիլի»֊-ի միջազգային փառատոնում:

-Հայաստանի նախագահի հրամանագրերով Հայկ Հարությունյանն ազատվել է կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից և ոստիկանության պետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը, որը մինչ այդ Արարատի մարզպետն էր:

2013-Անվանի գրող, արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետական պարգևից և նստացույց սկսել, քանի որ «երկրից արտագաղթը հասել է մեծ չափերի», և իր եղբայր-ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին հեռանում են:

2018-Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատողները գործադուլ է սկսել հրաժարվելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ենթակայությամբ աշխատել:

2020- Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտգործնախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1448 —վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8-րդ Պալեոլոգը:

1453 - Մեհմեդ 2-րդի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավել  են Կոստանդնուպոլիսը: Սպանվել է Բյուզանդիայի վերջին կայսր Կոստանդին 11-րդ Պալեոլոգոսը:

1500 —անհետ կորել է պորտուգալացի նավագնաց և հետազոտող բարտոլոմեո Դիաշը:

1727 - Պետրոս 2-րդը դարձել է Ռուսիայի ցար:

1790– վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդը ընդունել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։

1802 —ֆիզիկոս և էլեկտրամետալուրգիայի հիմնադիր ակադեմիկոս Պետրովը հայտնաբերել է էլեկտրական աղեղի երևույթը:

1807 —Մուստաֆա 4-րդը դարձել է Թուրքիայի սուլթան:

1848– Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ-ի 30-րդ նահանգը։

1855 —ծնվել է անգլիացի միկրոբիոլոգ, պարազիտոլոգ, որոշ մանրէներ և հարուցիչներ հայտնաբերած Դեյվիդ Բրյուսը:

1917 —ծնվել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցժերալդ Քեննեդին:

1935 - Հաագայի քաղաքային թանգարանը բացվել է հանրության համար:

1953 - Էդմունդ Հիլարին և ազգությամբ շերփա Թենսինգ Նորգեյը դարձել են Էվերեստի գագաթ բարձրացած առաջին մարդիկ:

1960-ԽՍՀՄ-ում լույս է տեսել «Ֆուտբոլ» շաբաթաթերթի առաջին համարը:

1985 – Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 39 մարդ, մոտ 600-ը ստացել են մարմնական վնասվածքներ։

1988 —սկսվել է  ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի այցը ԽՍՀՄ:

1990 —Բորիս Ելցինը դարձել է Ռուսաստանի Գերագույն Խորհրդի նախագահ:

2009 —ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Սպիտակ տանը կիբեռանվտանգության ծառայություն ստեղծելու մասին:

Կ. Խաչիկյան

 

«Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»««Խաղաղության խաչմերուկը» Հարավային Կովկասում, կամ ինչպես է Հայաստանը փորձում դառնալ լոգիստիկ հանգույց»Իրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն. ՀՀ-ում Իրանի դեսպան ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները. պատմության այս օրը (14 նոյեմբեր)«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ՍոթքումՆոր մանրամասներ են ի հայտ եկել Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքից «Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»Ռուբլին այսօր կտրուկ աճեցՄիայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ» ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության. «Հրապարակ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
Ամենադիտված