Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կրկին կմեկնի Մոսկվա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կրկին կմեկնի Մոսկվա: Նա ՌԴ մայրաքաղաքում կլինի հունիսի 7-ից 9-ը։ Փաշինյանին կընդունի ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։
Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթը պատրաստ է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Պալտովը՝ հայտարարելով այցի մասին։
Ռուսական կողմը, ըստ նրա, ակնկալում է, որ մեկ շաբաթից ամեն ինչ կվերածվի գործնական հարթության, և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարները կրկին հավաքվելու կարիք կունենան։