Հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է, մնացել են տեխնիկական հարցեր։
«Փաստաթուղթը պատրաստ է։ Աննշան փոփոխություններ են արվում, բայց առայժմ կողմերը չեն կարող վերջին քայլն անել։ Հուսով եմ, որ մեկ շաբաթից այս ամենը գործնական հարթության կվերածվի։ Սա իմ անձնական կարծիքն է, այդ մասին դեռ խոսակցություն չկա»,- նշել է Պալտովը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կրկին կմեկնի Մոսկվա: Նա ՌԴ մայրաքաղաքում կլինի հունիսի 7-ից 9-ը։