Ֆլորիդայում հրաձգության հետևանքով ինը վիրավոր կա. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆCBS News-ի փոխանցմամբ՝ Ֆլորիդայի Հոլիվուդում հրաձգության հետևանքով ինը մարդ է վիրավորվել, այդ թվում՝ անչափահասներ։
«Հոլիվուդ Բրոդվեյի տարածքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից հետո ինը մարդ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, հավելել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18.41-ին (Երեւանի ժամանակով 02.41-ին), ամեն ինչ սկսվել է երկու խմբավորումների վիճաբանությունից։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ անձ բերման է ենթարկվել, ոստիկանությունը փնտրում է եւս մեկին։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց վիճակն այս պահին հայտնի չէ։