Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ծախսերը 2022 թվականին աճել են 22,5 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարության ծախսերը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են 22,5 տոկոսով։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ:
Նախարարի խոսքով, ի սկզբանե նախատեսված էր գերատեսչությանը հատկացնել 42,2 մլրդ դրամ, սակայն փաստացի ծախսերը կազմել են 53 մլրդ դրամ։ «Տարվա ընթացքում ճշգրտումներ են կատարվել, և նախարարության ճշտված բյուջեի պլանը կազմել է 55,7 մլրդ դրամ։ Դրա իրականացումը կազմել է 95 տոկոս»,- ասաց Հովհաննիսյանը։