Ջերմուկում իրականացվում են մի քանի տասնյակ միլիոն դոլարի նախագծեր. էկոնոմիկայի նախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՋերմուկում իրականացվում են մի քանի տասնյակ միլիոն դոլարի խոշոր ներդրումային նախագծեր։ Այս մասին մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հավաստիացրել է, որ քաղաքը զարգանում է։ Քերոբյանն ամենագլխավոր խնդիր է անվանել անվտանգայինը։ «Սակայն առկա է նաեւ ենթակառուցվածքի զարգացման խնդիրը»,- նշել է նախարարը։ Դա, ըստ նրա, վերաբերում է ոչ միայն Ջերմուկին, այլեւ մյուս քաղաքներին։