Իրանը պատրաստ է ռազմական տեխնիկայի խոշոր արտահանման. Գլխավոր շտաբի պետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատրաստ է տարբեր ոլորտներում հարաբերություններ զարգացնել այլ պետությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, փոխանցում է Young Journalists Club-ը։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաեւ ռազմական տեխնիկայի խոշոր արտահանմանը։
«Բացի այդ, Իրանը պատրաստ է զորավարժություններ անցկացնել այլ երկրների հետ և փորձի փոխանակում կատարել»,- հավելել է նա։