Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսարևելյան սահմանին վիճակը հարաբերական կայուն է․դիրքերը 480-1700 մետրի վրա են. 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1700 մետր։ Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակը, ինչպես նաև զորամիավորման ենթակա զորամասերի մարտական պատրաստության աստիճանը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։

«Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից որպես այդպիսին հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահությամբ։ Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակվող բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով։ Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել»,- ասաց նա:

Ցականյանի խոսքով՝ 3-րդ բանակային կորպուսը ենթակա զորամասերով զբաղված է առօրյա գործունեությամբ․ իրականացվում են ինչպես օրակարգով նախատեսված միջոցառումներ, այնպես էլ առօրյա մարտական հերթապահություն՝ ընդգրկելով համապատասխան ուժեր և միջոցներ։

«Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունը ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով և, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և անհատական պատրաստություն, և ստորաբաժանումների ներդաշնակում, նաև անցկացնում ենք համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ մարտունակության պահպանման համար»,- նշեց Ցականյանը։

Անդրադառնալով զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրմանը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտնեց, որ վերջին շրջանում զինծառայողների առօրյան մի փոքր ավելի հագեցած է դարձել, քանի որ, սկսած իրենից, բոլորը նախապատրաստվում են ատեստավորման։

«Ինչ վերաբերվում է ատեստավորմանը, կարող եմ ընդգծել, որ տրամադրությունը ենթակա զորքերում բարձր է և, որպեսզի այս համատեքստում չլինի յուրովի ընկալում ատեստավորման նկատմամբ, հրամանատարության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ, անցկացվում են համապատասխան ստուգումներ ստուգարքային պարապմունքների տեսքով՝ անձնակազմին պատշաճ կերպով ներկայացնելու առաջիկա ատեստավորմանը»,- ասաց Ցականյանը՝ ընդգծելով, որ պատրաստված զինծառայողը և արհեստավարժ հրամանատարը այսօր Հայաստանի համար առաջնահերթ դեր ու նշանակություն ունեն։

Ցականյանը նաև հավելեց, որ ընդհանուր առմամբ անձնակազմի, հրամանատարակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, պատրաստ են իրականացնելու առկա միջոցներով իրենց առջև դրված մարտական և առօրյա բոլոր խնդիրները։

«Մեր բոլորի գլխավոր նպատակը մեզ վստահված պատասխանատվության գոտում մեր պետության, ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է»,-  շեշտեց Ցականյանը։

Ստորաբաժանման հրամանատար Ռազմիկ Բաղդասարյանը ևս վերահաստատեց վերադաս հրամանատարի խոսքերը՝ նշելով, որ միշտ պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրներ։

«Իրականացնում ենք պետական սահմանի պահպանություն, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է։ Միշտ պատրաստ ենք իրականացնել մեր առջև դրված խնդիրը»,- ընդգծեց Բաղդասարյանը;

Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Նարեկ Ղևոնդյանը, ով  երկու ամսից զորացրվելու է, նշեց, որ, թեև չի շարունակելու զինվորական ծառայությունը, սակայն միշտ պատրաստ է անհրաժեշտության պահին միանալ իր մարտական ընկերներին և հակահարված տալ հակառակորդին։

«Ջոկը կատարում է իր գործողություները՝ հաստատված գրաֆիկի համաձայն իրականացնելով մարտական հերթապահություն։ Խնդիրներ ընդհանարապես չկան։ Առաջնագծում առանձնապես լարվածություն չկա։ Կուզեմ, որ բոլորը հանգիստ լինեն, որովհետև զինվորները կատարում են իրենց պարտքը, ինչպես ամեն մեկը իր ծնողի համար կկատարեր»,- եզրափակեց Ղևոնդյանը։

Քննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարըՍեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթքԱշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը` համարում նորմալ և նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհիԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)
Ամենադիտված