27-ամյա Սպարտակի մոտ կանացի դրամապանակ են գտել. գողացել էր թիվ 37 երթուղայինում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Լենինգրադյան փողոցում հայտնաբերել եւ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 47.000 դրամ:
Սպարտակ Մ.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 37 երթուղայինում:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1985 թ. ծնված Անի Մ.-ին:
Կատարվում է հետաքննություն: