ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հետ է մղել ուկրաինական ուժերի գրոհը, որոնք փորձել են ճեղքել սահմանը Բելգորոդի մարզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինվորականները տեղեկացրել են, որ հետ են մղել ուկրաինական ուժերի գրոհը, որոնք փորձուն էին տանկերի կիրառմամբ ճեղքել Ռուսաստանի Բելգորոդի մարզի սահմանը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Տանկերով ուժեղացված երկու մոտոհետեւակային վաշտի ուժերով փորձ է արվել ներխուժել Ռուսաստանի Դաշնության տարածք Նովայա Տավոլժանկա բնակավայրի եւ միջազգային ավտոմայրուղային «Շեբեկինո» կետի մոտ»,- հինգշաբթի տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Տեղեկացվել է, որ պետական սահմանի խախտումը չի թույլատրվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ կիրառել է բանակային ավիացիա, հրթիռային զորքեր եւ հրետանի Բելգորոդի մարզի սահմանին ուկրաինական ուժերի գրոհը հետ մղելու համար։
«Արեւմտյան ռազմական օկրուգի բանակային ավիացիան հակառակորդին հասցրել է 11 հարված։ Հրթիռային զորքերը եւ հրետանին կատարել են 77 կրակային առաջադրանք, ծանր կրականետ համակարգերով հասցվել է երկու հարված»,- հինգշաբթի տեղեկացրել են գերատեսչությունում։
Հայտարարվել է նաեւ, որ ուկրաինական կողմը նախաձեռնել է գրոհների փորձեր Մոսկվայի ժամանակով ժամը 03.00-ին մոտ, «Բելգորոդի մարզում քաղաքացիական օբյեկտների ինտենսիվ հրետակոծությունից հետո»։
«Արեւմտյան ռազմական օկրուգի եւ ԱԴԾ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում Կիեւի վարչակարգի ահաբեկչական կազմավորումները, էական կորուստներ կրելով, հետ են շպրտվել»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ տվյալներով՝ սահմանամերձ տարածքում Ուկրաինայի կողմից ոչնչացվել են ավելի քան 30 ուկրաինացի զինվոր, չորս մարտական զրահագնաց, «Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտական մեքենա, մեկ պիկապ։