Ուլյանովսկից Մոսկվա մեկնող Sukhoi Superjet 100-ը վայրէջք է կատարել Մոսկվայում կառավարման խափանված համակարգով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւլյանովսկից Մոսկվա մեկնող Sukhoi Superjet 100-ը վայրէջք է կատարել Մոսկվայում կառավարման խափանված համակարգով։ Այս մասին Ինտերֆաքսին հայտնել են արտակարգ ծառայություններում:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետեւոյում», ոչ ոք չի տուժել»,-հայտնել են արտակարգ ծառայություններում:
«Ուլյանովսկ-Մոսկվա FV6076 չվերթի իրականացման ժամանակ օդանավի հրամանատարը հայտնել է ավտոպիլոտի խափանման մասին։ Superjet 100-ի անձնակազմը որոշում է կայացրել մեկնել նշանակակետ՝ Շերեմետեւո։ Ընդ որում, հայտարարվել Է տագնապ»,-հայտնում է գործակալությունը։
Օդանավը բնականոն ռեժիմով վայրէջք է կատարել ժամը 14:39-ին, հավելել է ավիաընկերությունը։