ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 02 հունիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իտալիա՝ Հանրապետության օր,Բուլղարիա՝ Խրիստո Բոտևի օր, Ռուսաստան՝ Առողջ սննդի և ավելորդ սննդից հրաժարվելու օր, Թաիլանդ՝ Անանասի փառատոն, Ադրբեջան՝ Քաղավիացիայի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1601-վախճանվել է եկեղեցական-հասարակական գործիչ Ազարիա Ա Ջուղայեցին։
1799–Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանով Ռուսաստանը ճանաչել է Արցախի մելիքների անկախությունը։
1875 –ծնվել է երկրաբան Հովհաննես Կարապետյանը։
1921– գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին, որը սպանել էր Թալեաթ փաշային։
1941-վախճանվել է ֆրանսահայ գրող Վազգեն Շուշանյանը։
1947 –ծնվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
1961 –ծնվել է բանաստեղծ և երգահան Էդուարդ Զորիկյանը։
1978- Մադրիդում երեք հայ ահաբեկիչներ հարձակվել են Թուրքիայի դեսպան Զեկի Կյուներալպի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանի կինը, նախկին դեսպան Բաշիր Բալս-օղլուն և մեկ իսպանացի։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պարագվայի հետ։
1985- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սուրեն Ավչյանը։
1992– ընդունվել է Արցախի դրոշը։
– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։
2001-«Երևան» հյուրանոցում բացվել է Եղիշե Չարենցի հուշատախտակն ու նրա անունը կրող Մշակութային կենտրոնը:
2012- Տիգրան Սարգսյանը դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2016-Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
2018- որպես բողոքի գործողություն, մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան կապված է եղել նախորդ օրը քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։
2020-Եվրահանձնաժողովն արգելել է Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերություններին թռչել Եվրամիության անդամ երկրներ։ Այդ որոշումը հետևել է ամիսներ առաջ Հայաստանի քաղավիացիայում աուդիտի կոշտ գնահատականներին։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
455 - Վանդալները ներխուժել են Հռոմ և երկու շաբաթ թալանել այն։
1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվել է Անտիոքի պաշարումը։
1305 –ծնվել է մոնղոլական պետության ղեկավար Աբու-Սաիդ Բահատուր Խանը։
1537 —հատուկ բուլլայով Հռոմի պապ Պավել 3-րդը ճանաչել է հոգու առկայությունը հնդկացիների մոտ և արգելել նրանց վեր ածել ստրուկների։
1621 –ծնվել է հոլանդացի նկարիչ Իսահակ վան Օստադեն։
1652 —Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ տեղի է ունեցել Բոտագի ճակատամարտը։
1740 –ծնվել է ֆրանսիացի արիստոկրատ, գրող և փիլիսոփա Մարկիզ դե Սադը։
1800 —Նապոլեոն Բոնապարտի երկրորդ իտալական ներխուժման ժամանակ ֆրանսիական բանակը գրավել է Միլանը։
1805 —եռօրյա ռմբակոծությունից հետո Մարտինիկայի Ալմաստե ժայռը գրաված անգլիացիները հանձնվել են։
1851 —ԱՄՆ-ի Մեն նահանգը մտցրել է «չոր օրենք», դա նման օրենք ընդունող առաջինը նահանգն էր։
1891 —իռլանդացի Ուիլյամ Մակկմարայի առաջարկով ֆուտբոլում մտցվել են տասմեկ մետրանոցները։
1882– վախճանվել է Իտալիայի ազգային հերոս, ազատագրական շարժման գործիչ Ջուզեպպե Գարիբալդին։
1886– ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի է ունեցել պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացել է Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, որը իր հերթին դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ առաջին տիկինը 21 տարեկան հասակում։
1896- իտալացի Գուլյելմո Մակրոնին ԱՄՆ-ում արտոնագրել է ռադիոն։
1897 —«New York Journal» օրաթերթը ժխտելով Մարկ Տվենի մահվան մասին լուրերը արտատպել է նրա հեռագիրը Լոնդոնից, որտեղ Տվենը հայտնել է, որ իր մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։
1910 —հոլլանդական Նոր Գվինեայում հայտնաբերվել են պիգմեյների ցեղեր։
1913 – ծնվել է գերմանացի երգիչ-երգահան և գրող Վալտեր Անդրեաս Շվարցը։
1924 —ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները ստացել են ամերիկյան քաղաքացիություն։
1946 —Իտալիան հանրաքվեի արդյունքում դարձել է հանրապետություն, կանայք ստացել են ընտրելու իրավունք։
1953– տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրումը։
1955-հիմնադրվել է Բոյկանուր տիեզերակայանը։
1962-ԽՍՀՄ-ի Նովոչերկասկ քաղաքում թանկացումների դեմ գործադուլ հայտարարած աշխատողների վրա կրակ է բացվել ուժայինների կողմից, սպանվել է 24 մարդ։
1988-վախճանվել է հնդիկ դերասան Ռաջ Կապուրը։
2010 —մասսայական սպանություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Կեմբրիայ կոմսությունում, Դերրիկ Բերդը գնդակահարել է 12 մարդու և վիրավորել 25-ին, որից հետո ինքնասպան է եղել։
Կ. Խաչիկյան