Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը․ Պարգև սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Ամերիկյան Գլենդել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները երեկ՝ հունիսի 1-ին, բողոքի ակցիա են արել՝ հաջակցություն Արցախի և ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման։

Ակցիան սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանի աղոթքով, որից հետո նա միասնության, միաբանության, Արցախին սատար կանգնելու կոչ է ուղղել հավաքի մասնակիցներին ու բոլոր հայերին։

«Մենք ձեզ հետ հայտնվել ենք վճռական, օրհասական պահին, երբ վտանգված է ամբողջ Արցախն աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը»,- ընդգծել է Պարգև սրբազանը՝ հավելելով՝ մարդասիրական աղետի մեջ գտնվող Արցախը հայաթափելու, ցեղասպանելու Ադրբեջանի ցանկությունն անիրականանալի թողնելու համար պետք է միաբանվել ու պայքարել․ այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։  

«Մենք պիտի սատար կանգնենք մեր պատմական, հայկական Արցախին։ Այսօր վտանգված է նաև Մայր Հայաստանը։ ՀՀ սահմանադրության պրեամբուլայի մեջ գրված է՝ արտաքին, ներքին քաղաքական պատճառներով ոչ ոք իրավունք չունի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմից ներս։ Ով դա անում է, հայոց հիմնական օրենքին հակառակ է գնում։ Դա անընդունելի է»,- շեշտել է Արցախի թեմի նախկին առաջնորդը։

Պարգև սրբազանն աններելի է համարել նաև հասարակության մեջ տիրող անտարբերությունը։  

«Թմբիրից, անտարբերությունից պիտի արթնացնենք ամբողջ ազգը։ Այսօր պիտի բռունցքվենք, վաղն ուշ է լինելու։ Այսօր էլ է արդեն ուշ։ Ազգը պիտի արթնանա։ Ինքն իրեն պիտի տեր և պաշտպան կանգնի։ Ով որ պաշտպանվում է, ով որ պայքարում է, նա՛ է հաջողություն ունենում․ պայքարողի՛ն են օգնում, օգնության հասնում։

Ոչ մեկից չնեղանանք՝ պրոարևմտյան, պրոարևելյան ուժեր․ ամեն պետություն իր շահն ունի։ Մենք բոլորս պիտի լինենք պրոհայկական, հայկական շահը պիտի հետապնդենք, մոռանանք արևելյան, արևմտյան կողմնորոշումները։ Պրոհայկական պիտի լինենք, և վերջ։ Եվ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի և պիտի միաբանվենք։ Սրա մեջ է մեր հաջողության գրավականը։

Մեր ժողովրդին արթնություն, միաբանություն, սեր և իմաստնություն»,- իր ելույթն ամփոփել է Պարգև սրբազանը, փոխանցում է Aysor.am-ը:

Ռուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարինՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասինՎտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներՓաշինյանը Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգինԵրևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ ԷրդողանՓաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՀոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՀայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտ
Ամենադիտված