Չավուշօղլուին կփոխարինի Ազգային հետախուզության պետը, պրոֆեսիոնալ հետախույզ Հաքան Ֆիդանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալությունից հետո ներկայացրել է նոր նախարարների անունները։
Թուրքիայի նախագահի աչքի ընկնող փոփոխություններից է Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարարը։
Նախագահի հրամանով Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Թուրքիայի ազգային հետախության (MIT) պետ Հաքան Ֆիդանը:
Հաքան Ֆիդանը պրոֆեսիոնալ հետախույզ է, հանդիսանում է Էրդողանի հավատարիմ մարդկանցից։
Նշենք, որ 2015–ից մինչեւ 2023–ը Թուրքիայի ԱԳ նախարարն էր հակահայկական հայտարարություններով հայտնի Մեւլութ Չավուշօղլուն։