Իրանում երկրաշարժ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ4,7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի առավոտյան իրանական Քերմանշահ նահանգում, տեղեկացնում է Mehr-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08։21-ին 8 կմ խորության վրա։
Երկրաշարժին հետևել է 4 մագնիտուդ ուժգնության հետցնցում 5 կմ խորության վրա։ Հնարավոր զոհերի և շինությունների ավերման մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։