Victoria’s Secret-ը կատարելագործել է կրծկալների տեսականին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԼife.panorama.am-ը գրում է.
Ամերիկյան Victoria’s Secret բրենդը թարմացրել է իր Body by Victoria հավաքածուն։ Դիզայներները կատարելագործել են Demi կրծկալների տեսականին։ Այժմ այս մոդելները հասանելի են պաստելային երկնագույնով ու զարդարված են ժանյակներով։
Ի լրումն դասական կրծկալների ու ներքնաշորերի, հավաքածուում նաև ներառվել են կորսետով կրծկալներ, Demi փափուկ տեսակները։ Ներքնաշորերն արդեն վաճառքում են։
Նշենք, որ Victoria’s Secret-ը մասնագիտացած է կանացի ներքնաշորերի, ակսեսուարների ու կոսմետիկայի արտադրության մեջ։