Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակին (AFAD):
Twitter-ում նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19.40-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին) Գյոքսունի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 11,41 կմ խորության վրա։