Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պայմանագիր է դառնալու․ Վազգեն Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ-ի և Արցախի շուրջ կատարվող իրադարձությունների հետ:
Հայտարարությունում ասվում է. «Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ։ Այդ դավադրությունը կազմակերպելիս օգտագործել են մեր ժողովրդի` արդար երկրում և խաղաղ պայմաններում ապրելու բնական ցանկությունը։

Իրականում «խաղաղության» այն պայմանագիրը, որի անհրաժեշտության մասին գոռգոռում են բազմաթիվ արտաքին ուժեր, ամենակործանարար հարվածն է լինելու մեր ժողովրդին։

Անկլավների մասին․ անկլավների գոյությունը Խորհրդային միության որևէ օրենքով ամրագրված չէր։ Դրանք ժամանակին տրվել են Ադրբեջանին տեղական իշխանությունների համաձայնությամբ, հետևաբար որևէ իրավական ուժ չունեն, այսինքն մեր տարածքներն են նաև դե յուրե։

Եթե անկլավները տրվեն Ադրբեջանին, դա նշանակում է հակառակորդին տալ լավագույն հնարավորությունները և ստեղծել գայթակղություն պատերազմը շարունակելու արդեն Հայաստանի տարածքի ներսից։ Այդ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պայմանագիր է դառնալու։

Ինչ վերաբերում է Արցախին, ոչ միայն անհեթեթություն է այն միտքը, որ «Արցախից ազատվենք, խաղաղ կապրենք», այլ հարցն ունի նաև բարոյական կողմ․ համաշխարհային պատմության մեջ ցույց տվեք մի դեպք, երբ որևէ ժողովուրդ իր հարյուրհազարանոց մի հատվածին պատանդ է թողնում (իմանալով, որ նրանց կոտորելու են և տեղահանելու)՝ սին հույսեր ունենալով, որ ինքը լավ է ապրելու։

Մեր ժողովուրդը լավ չի՛ ապրելու, իսկ այդ խարանը հազարամյակներով մեր վրայից չի ջնջվելու։ Մենք ինքներս մեզ չենք հարգելու, հաջորդ սերունդները թքելու են մեր երեսին։ Մենք դժբախտացնում և նվաստացնում ենք մեզ և մեր սերունդներին՝ կատարելով անբարո քայլ և ազգային դավաճանություն՝ դրա դիմաց ստանալով պատերազմ և ոչ խաղաղություն։

Միայն այն, որ Հայաստանը, անկախ տարածքային ամբողջականությունից, չի հռչակում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության  իրավունքի ընդունումը և քաղաքական բոլոր միջոցներով  այդ իրավունքի իրացմանը նպաստելը, արդեն իսկ մեզ ստորացնում է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների աչքի առաջ։ Ո՞նց կարելի է այսպես ապրել։

Փաստորեն ինչ-որ մեկը եկել ու ոչնչացնում է հազարամյակների մեր պատմությունը, ժողովրդի մի մասը դա չի հասկանում՝ հույս ունենալով, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, ժողովրդի մի հատվածն էլ ճիգեր է  գործադրում փոխելու այս ամենը, բայց չի կարողանում։

Նման իրավիճակում շատ կարևոր դեր ունեն զինվորականությունը, ուժային կառույցները, որոնց գլխավոր նպատակն է պաշտպանել պետությունը։

Ես հատուկ դիմում եմ մեր ուժային կառույցներին՝ դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները։ Այն, ինչ անում է և ուզում է անել Նիկոլ Փաշինյանը, հակասում է նախևառաջ մեր Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ։ Իր հայտարարություններով, իր գործողություններով, իսկ հետագայում նաև իր ստորագրությամբ նա դառնում է պետական հանցագործ, իսկ պետական հանցագործին պաշտպանելով՝ դուք դրժում եք ձեր երդումը, ինչը նույնպես պետական հանցագործություն է։

Կոչ եմ անում  ուժային կառույցներին՝ ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում մեր երկրում և ժամանակին կանխել պետական հանցագործությունը՝ պատրաստ լինելով միանալ ժողովրդի այն մեծ հատվածին, որը դիմադրում է ազգային ու պետական հանցագործության իրագործմանը և փորձում է կանխել ազգային աղետն ու խայտառակությունը։

Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին
Ամենադիտված