ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 06 հունիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաց լեզվի համաշխարհային օր, Արգենտինա՝ Ինժիներների օր, Բոլիվիա՝ Ուսուցիչների օր, Ղազախստան՝ Հարկային տեսուչների օր, Ուկրաինա՝ Լրագրողների օր, Շվեցիա՝ Շվեցիայի ազգային օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1404– Թուրքմեն Ռամազան ամիրայի կողմից գրավվել է Սիս քաղաքը, որտեղ պաշարվածների թվում է եղել Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին։
1820-ծնվել է բանաստեղծ, բանասեր, պատմաբան Ղևոնդ Ալիշանը:
1903-ծնվել է խորհրդահայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:
1917– ծնվել է ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը, որը հսկայական բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։
1919-ծնվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը:
1961-վախճանվել է կոմպոզիտոր և երաժշտագետ Անուշավան Տեր-Ղևոնդյանը:
1969– վախճանվել է քանդակագործ Արա Սարգսյանը։
1990-վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր, խմբավար Արամ Սաթունցը:
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիկարագուայի հետ։
2005-Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեման ներում է շնորհել 6 հայաստանցի օդաչուներին, որոնք պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար աֆրիկյան այդ երկրում դատապարտվել էին երկարատև ազատազրկման:
2006- այդ օրը եղել է 2006 թվականի վեցերորդ ամսի վեցերորդ օրը՝ կամ նույն 666-ը, որը բազմաթիվ քրիստոնյաներ ընդունում են որպես Սատանայի կամ Հակաքրիստոսի ծննդյան նշան:
2007-Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դատապարտել է երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման` երկու տարի փորձաշրջանով:
2008-Հայաստանում առաջին անգամ անց է կացվել երեխաների «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը:
2011- կարկտահարությունից ու հորդառատ անձրևներից վնասվել են Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի ու Լոռու մարզերի ցանքատարածություններն ու այգիները:
2018- Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը հրաժարական են տվել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1599– ծնվել է իսպանացի հռչակավոր նկարիչ Դիեգո Վելասկեսը։
1606– ծնվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ Պիեռ Կոռնեյլը, որին համարում են «ֆրանսիական ողբերգության հայր»։
1664-Նոր Ամստերդամը վերանվանվել է Նյու-Յորքի:
1799– ծնվել է ռուս մեծանուն գրող, բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը։
1850-Լևի Ստրաուսը ստեղծել է իր առաջին կապույտ ջինսը:
1882-Բոմբեյի ավելի քան 100 000 բնակիչէ զոհվել Արաբական թերակղզուց փչած ցիկլոնի հետևանքով առաջացած հսկայական ալիքներից:
-ամերիկացի Հենրի Սիլին արտոնագրել է էլեկտրական արդուկը:
1912-սկսվել է Ալյասկայի Նովարուպտա հրաբխի ժայթքումը, որը համարվում է 20-րդ դարի երկրորդ խոշոր հրաբխային ժայթքումը:
1919-խորհրդային իշխանությունը Նեստոր Մախնոյին հայտարարել է օրենքից դուրս:
1923-ԽՍՀՄ-ում հատուկ նշանակության Սոլովեցկու ճամբարն ընդունել է իր առաջին բանտարկյալներին:
1932-ռազմական խունտայի կողմից հատարարվել է Չիլիի Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը:
1941-վախճանվել է ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:
1942-կայացել է առաջին թռիչքը սինթետիկ գործվածքից ստեղծված պարաշյուտով:
1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել դաշնակիցների զորքերի ափհանում Նորմանդիայում:
1946– Նյու Յորքում ստեղծվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ն։
1957-Մոսկվայում բացվել է առաջին «Մանկական աշխարհ» հանրախանութը:
1982– Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ իսրայելական զինված ուժերը մտել են Լիբանան:
1984– ռուս ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը ներկայացրել է իր ստեղծած «Տետրիս» խաղը։
1992-Մոսկվայի քաղաքապետ է դարձել Յուրի Լուժկովը:
2002– Միջերկրական ծովի վրա աստերոիդ է պայթել։
2019-Գերմանիայում դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մի կրտսեր բուժաշխատողի 85 պացիենտի սպանության մեղադրանքով։
Կ. Խաչիկյան