ԱԺ-ում ընթանում է 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումը. ԱԺ-ում են Սանոսյանը, Սիմիդյանը, Քերոբյանը (ուղիղ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ հունիսի 6-ին, շարունակվում են ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները:
Նիստի օրակարգում են հետեւյալ ոլորտների կատարողականների քննարկումը.
տարածքային կառավարում,
դոտացիաներ համայնքներին,
պատվիրակված լիազորությունների իրականացում,
բնապահպանություն/շրջակա միջավայր,
գյուղատնտեսություն:
Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը և մարզպետները:
Նշենք, որ այսօր ԱԺ հանձնաժողովներում 2022 թվակլանի բյուջեի կատարողականների քննարկման վերջին օրն է: Մինչև հունիսի 12-ը նախատեսված է 2022-ի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումների ամփոփումը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում։
Այնուհետեւ տարեկան հաշվետվությունը կընդգրկվի ԱԺ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում։