Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոթքի հանքավայրի փակ հատվածն աշխատում է․ Գեղարքունիքի մարզպետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակի ինտենսիվությունը նվազել է, սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրում են բնականոն կյանքով, իրականացնում գյուղատնտեսական աշխատանքներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Հասկանալի է, որ սահմանից այն կողմ ունենք հարեւան՝ ոչ բարեկամ, որն այդ դիրքերում է, եւ մարդիկ էլ ըստ դրա են իրենց կյանքը պլանավորում։ Վերջին շրջանում բնակավայրի ուղիղ թիրախավորում չի արձանագրվել։ Ունենք դպրոց, որը դիտարկում են ադրբեջանցիները։ Վստահ եմ, որ մի օր իրենք հետ են գնալու՝ իրենց ամրաշինական աշխատանքներից անկախ։ Ես չեմ կարող ասել երբ, բայց մի օր Հայաստանն իր սահմաններով լինելու է անառիկ»,- նշեց Սարգսյանը։

Մարզպետի խոսքով՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով սահմանամերձ համայնքներին հասցված վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Կան չորս փլուզված տներ, որոնք հիմա վերականգման ենթակա չեն, տարվում են աշխատանքներ վնասի չափը գնահատելու համար։ Բնակիչներին, որոնց անասուններն անցել են հակառակորդի կողմը եւ չեն վերադարձվել, փոխհատուցում է տրվել։

«Մենք արտագաղթի վերաբերյալ մոնիթորինգ չենք անցկացրել, բայց քիչ է հավանական,  որ մարդիկ անվտանգային խնդիրների պատճառով դուրս են գնացել։ Ընտանքիների հիմնական հատվածը, որոնք դուրս էին եկել սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով, վերադարձել են»,- ընդգծեց մարզպետը։

Կարեն Սարգսյանի խոսքով՝  Սոթքի հանքավայրի բաց հատվածի աշխատանքները պետք է դադարեցվեին առաջիկա ամիսների ընթացքում, սակայն ադրբեջանական  հետևանքով որոշվել է հիմա դադարեցնել աշխատանքները։

«Սոթքի հանքավայրը մասնակի գործում է, փակ հատվածն աշխատում է»,- նշեց Սարգսյանը։

Մարզպետն ասաց, որ Գեղարքունիքում առաջիկայում կլինի ծրագիր, որով բնակիչները կկարողանան ինքնապաշտպանական դասեր անցնել, իսկ նախորդ ժամանակներում եւս բնակիչները կարողացել են զենք ստանալ։

Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին
Ամենադիտված