Ադրբեջանը կրակել է Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: